Հայաստանում իշխանափոխության հարցը շարունակում է մնալ արդիական ու քաղաքական օրակարգի կենտրոնում։ Իշխանության նկատմամբ հանրային անվստահությունը գնալով աճում է։ Հաշվի առնելով նախկինում ձախողված շարժումները, հարց է առաջանում` ի՞նչ ճանապարհով կլինի իշխանափոխությունը։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ եք կարծում` փողոցային պայքարով հնարավո՞ր է հասնել իշխանափոխության, թե՞ պետք է սպասել ընտրությունների»։
Հարցվածների մի մասը նշեց, որ փողոցային պայքարն է ճիշտ, որոշների կարծիքով էլ` պետք է սպասել ընտրությունների։
«Ակցիաներով ավելի ճիշտ է»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ պետք չէ իշխանափոխություն անել։
«Բայց ի՞նչն եք ուզում փոխել»,- նշեց նա։
Քաղաքացիներից մեկօ կարծիքով էլ` ժողովուրդն այլ հնար չունի, պետք է դուրս գա փողոց։
«Ինձ թվում է հնարավոր է ակցիաներով` կախված է ժողովրդից, թե ինչքան են սիրում իրենց հայրենիքը։ Ինձ թվում է հնարավոր է, որովհետև ժողովուրդը էլ տեղ չունի»,- ասաց նա։
Հարցվածներից մեկն էլ նշեց, որ պետք է սպասել ընտրությունների։
«Կարծում եմ ընտրություններն ավելի քաղաքակիրթ տարբերակ են»,- պատասխանեց նա։
Մանրամասները` տեսանյութում։