Ամեն քայլափոխի մեր նախնիների գործունեության ապշեցուցիչ հետքն է. թե բա՝ ինչ-որ անհայտ «Արևմտյան Ադրբեջան»
copy image url

Ամեն քայլափոխի մեր նախնիների գործունեության ապշեցուցիչ հետքն է. թե բա՝ ինչ-որ անհայտ «Արևմտյան Ադրբեջան»

Ներքին Միտք 6 օր առաջ - 17:34 13-04-2025
Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկ ողջ օրը անձրևի և ձյան տակ շրջել ենք Վայոց ձորի հինավուրց հայկական գյուղերից մեկում՝ Արատեսում։

Հայկական քաղաքակրթության այս գողտրիկ անկյունում գրեթե ամեն քայլափոխին մեր նախնիները թողել են մշակութային բարձրարժեք գործունեության ապշեցուցիչ հետք, մինչդեռ 18-19-րդ դարից մինչև 20-րդ դարավերջ այստեղ հաստատված վաչկատուն ցեղերից մեկը, Օրբելյան նշանավոր իշխանական տան «հայրենիք» հինավուրց Արատենք գյուղը կոչելով «Այսասի» (թյուրք.՝ «Արջի ձայն») կամ Ղզըլգյուլ (թյուրք.՝ «Կարմիր ծաղիկ»), գեթ մեկ քար կամ նշան անգամ չի ավելացրել այստեղի հարուստ քաղաքակրթական ժառանգությանը՝ 19-րդ դարում, ի դեպ, զբաղվելով նաև ավազակությամբ և կողոպուտով։

Թե բա՝ ինչ-որ անհայտ «Արևմտյան Ադրբեջան»:

Լուսանկարում՝ Արատեսի Խաչոց ձորի՝ 13-րդ դ. մեր նախնիներից մեկի՝ Թանկի, թողած հայերեն արձանագրությամբ ժայռախաչերից մի քանիսի մոտ. «Թուին ՉԺԲ (1263), Նշանս Թանկին է, Աստուած ողորմի նմա, ամէն»: