ԱՄՆ-ն և Իրանը կարող են փոխել բանակցությունների վայրը. Թեհրան
copy image url

ԱՄՆ-ն և Իրանը կարող են փոխել բանակցությունների վայրը. Թեհրան

Արտաքին 6 օր առաջ - 17:19 13-04-2025
Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը կարող է Օմանում չանցկացվել, սակայն Մասկատը կշարունակի խաղալ միջնորդի դերը։

Ինչպես փոխանցում է IRNA գործակալությունը, այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Ներկայումս քննարկում ենք՝ բանակցությունները տեղի կունենան Օմանո՞ւմ, թե՞ մեկ այլ տեղ, բայց Օմանը ամեն դեպքում կշարունակի միջնորդի դեր խաղալ։ Կարևոր է նշել, որ ձևաչափը կմնա անուղղակի, և դրանք կշարունակվեն Օմանի միջնորդությամբ»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված