Օկուպացիոն վարչակարգի կորտեժների բեսպրեդելը թափ է առել. Վրթանեսյան
copy image url

Օկուպացիոն վարչակարգի կորտեժների բեսպրեդելը թափ է առել. Վրթանեսյան

Ներքին Միտք 6 օր առաջ - 15:27 13-04-2025
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Համարյա աննկատ մնաց օկուպանտների գժական տեղաշարժների հետ կապված հերթական միջադեպը. 2 օր առաջ Սյունիքում Աննա Հակոբյանին ուղեկցող ոստիկանության մեքենան հարվածել է մեկ այլ մեքենայի։

Դեպքի մասին գրեց նախ Էդգար Ղազարյանը, հետո նոր միայն ՆԳՆ-ից отбрехались մոտավորապես «ինչ ըլնում ա, ժեշտին ըլնի» ոճով։

Բայց փաստ է, որ Սոնա Մնացականյանի և իր չծնված երեխայի սպանությունից անցած 3 տարում օկուպացիոն վարչակարգի ավտոմեքենաներն ու կորտեժների բեսպրեդելը ոչ միայն չի նվազել, այլև ընդլայնվել ու թափ է առել։