Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե Ազիզ Ալաքբարլին, ով ոչ միայն Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր է, այլև ղեկավարում է մի կառույց, որը հայտարարում է, թե ողջ Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» է, և կոչ է անում 600.000 ադրբեջանցու «վերադառնալ Իրևան», հարթակ է ստանում Antalya Diplomacy Forum-ում, ապա մեր դիվանագետներն այնտեղ անելու բացարձակապես ոչինչ չունեին։
Նման միջոցառման մասնակցությունը, որտեղ հարցականի տակ է դրվում մեր պետականության հիմքերը, վկայում է միայն մի բանի մասին՝ մեր երկրի անունից հանդես եկող անձինք կամ բացարձակ անպարկեշտ ու անարժան դավաճաններ են , կամ ուղղակի անփորձ ու անօգնական ապուշներ։ Սա դիվանագիտություն չէ - սա հպատակություն է»։