Կոբախիձեն և Էրդողանը քննարկել են Հվ. Կովկասում խաղաղության և կայունության անհրաժեշտությունը
copy image url

Կոբախիձեն և Էրդողանը քննարկել են Հվ. Կովկասում խաղաղության և կայունության անհրաժեշտությունը

Արտաքին 1 շաբաթ առաջ - 11:06 13-04-2025
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի շրջանակում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Կողմերը քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ իրավիճակը Հարավային Կովկասում՝ ընդգծելով խաղաղության և կայունության առանձնակի կարևորությունը։

Կոբախիձեն հաստատել է Վրաստանի պատրաստակամությունը՝ նպաստելու երկխոսությանը, որը կապահովի վստահության վերականգնումը և կայուն խաղաղությունը տարածաշրջանում։

Հանդիպմանը շեշտվել է նաև Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ ձևաչափի կարևորությունը։