Չնայած նրան, որ նախկինում՝ Նիկոլ Փաշինյանի և ներկայիս իշխանության հրաժարականի պահանջով, փողոցային պայքարի մի քանի անհաջող փորձեր են եղել՝ հաճախ է խոսվում փողոցային պայքար սկսելու, նոր շարժում կամ բողոքի ակցիա անելու մասին։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Եթե նորից սկսվի փողոցային պայքարը, կմիանա՞ք»։
Հարցվածների մի մասը նշեց, որ չի միանա, քանի որ հիասթափված են, եղան քաղաքացիներ, որոնք նշեցին, որ կմիանան փողոցային պայքարին։ «Երևի, բայց նայած որ դեպքում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ փողոցային պայքարին միանալու իմաստ չկա։ «Ոչ, իմաստ չկա։ Անիմաստ բան ա, ինչի՞ համար միանանք, ու՞մ դեմ միանանք»
Հարցվածներից մեկի կարծիքով էլ՝ ընդդիմությունը կեղծ է։ «Ընդդիմություն բան ստից բաներ են։ Եղեռնից սկսած էդ ծրագիրը շարունակվում։ Սենց էշ Փաշինյանի նմանին էլ բերել են, դրել են մեզ մոտ ղեկավար»,- ասաց նա։
«Ոչ, հիասթափվել եմ»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։
Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ դեմ է իշխանությանը։ «Իշխանությանը դեմ ենք, բայց չենք միանա»,- ասաց նա։
«Ոչ, ցանկություն չունեմ»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։
Մանրամասները՝ տեսանյութում։