Ներմուծման նոր մաքսատուրքերը ԱՄՆ-ին օրական 2-3 միլիարդ դոլար եկամուտ են բերում, շաբաթ օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ իր ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում:
«Մաքսատուրքերի հետ կապված իրավիճակը շատ լավ վիճակում է, գնաճը նվազում է: Ամերիկացիներն ավելի շատ փող ունեն, երկիրն ավելի շատ փող ունի: Վերջին երկու շաբաթվա ընթացքում մենք օրական 2-3 միլիարդ դոլար ենք ստանում»,- ասել է նա: