ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեֆ Բորելը հայտարարել է, որ ԱՄՆ-ն վերջին 20 տարում օրական 300 միլիոն դոլար է ծախսել Աֆղանստանի վրա: Նա նման տվյալներ է ներկայացրել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների և զարգացման հարցերով հանձնաժողովների չնախատեսված նիստում:
Բորելը նշել է, որ Աֆղանստանում իր ներկայության ընթացքում ԱՄՆ-ն ծախսել է ավելի քան 2,1 տրիլիոն դոլար:
Քաղաքական գործիչը Աֆղանստանում տեղի ունեցողը աղետ է անվանել ամբողջ համաշխարհային հանրության համար: Նրա խոսքով՝ իրադարձությունների նման զարգացում չէին կարող կանխատեսել արեւմտյան երկրների հետախուզական ծառայությունները:
Նաև իր ելույթի ժամանակ Բորելը կոչ է արել Եվրամիությանը թույլ չտալ Ռուսաստանին և Չինաստանին վերահսկողություն հաստատել Աֆղանստանի վրա և դառնալ Քաբուլի հովանավորները: