Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում․ Թրամփ
copy image url

Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում․ Թրամփ

Արտաքին 1 շաբաթ առաջ - 09:44 13-04-2025
Իրանի հետ կապված իրավիճակը, ինձ թվում է, բավականին լավ է զարգանում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ անդրադառնալով ԱՄՆ-Իրան ուղիղ բանակցությունների արդյունքներին։

Ըստ նրա՝ Վաշինգտոնի և Թեհրանի բանակցությունները լավ են ընթանում․ «Բայց դա ոչինչ չի նշանակում այնքան ժամանակ, քանի դեռ նպատակին չենք հասել»:

Թրամփը նաև կարծում է, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորման շուրջ բանակցություններում առաջընթաց է նկատվում:

«Ամեն ինչ լավ է ընթանում»,- լրագրողներին ասել է նա։

Ամենից շատ դիտված