Ադրբեջանական իշխանական քարոզչությունը նոր պահանջ է դրել Հայաստանի առաջ. Թաթոյան
copy image url

Ադրբեջանական իշխանական քարոզչությունը նոր պահանջ է դրել Հայաստանի առաջ. Թաթոյան

Ներքին Միտք 1 շաբաթ առաջ - 21:52 12-04-2025
«Ադրբեջանական իշխանությունը Հայաստանին ներկայացվող պահանջներն ավելացնում է ու դեռ ավելացնելու է»,- նշել է ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը:

Ըստ նրա, Սահմանադրության փոփոխությանը զուգահեռ ադրբեջանական իշխանական քարոզչությունը նոր պահանջ է դրել, որ Հայաստանը պետք է փոխի իր օրենսդրությունը այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիների» համար և այն համապատասխանեցնի նրանց կարիքներին:

«Այս ամենը «խաղաղության պայմանագիր» հորջորջված փաստաթղթի նախապայման է, որ միակողմանիորեն պահանջվում է Հայաստանի իշխանությունից»,- գրել է Ա.Թաթոյանը: