ՌԴ Արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ տեղեկությունները, թե Չինաստանի քաղաքացիները մասնակցում են Ուկրաինայի պատերազմին, «լիակատար սուտ են»։
«Կարող եմ ասել, որ դա ամբողջովին սխալ է, մեղմ ասած», – ասել է նա ТАСС-ին։
Նա ընդգծել է, որ Չինաստանը ունի հավասարակշռված և մտածված դիրքորոշում Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում, և ՌԴ-ն շնորհակալ է այդ դիրքորոշման համար։
Մինչ այդ Չինաստանի ԱԳՆ-ն նույնպես հայտարարել էր, որ Պեկինը չի ուղարկել զինվորականներ Ուկրաինա և իր քաղաքացիներին կոչ է անում չմասնակցել մարտական գործողություններին։
Ավելի վաղ Ուկրաինայում տարածվել էին լուրեր, թե իբր չինացի քաղաքացիներ են կռվում այդ երկրում։