Ապրիլի 12-ի գիշերը ռուսական զորքերը հարվածել են Կիևին և Խարկովին հարվածային անօդաչու թռչող սարքերով։ Այս մասին հաղորդում է գերմանական Deutche Welle-ն:
Կիևում հրդեհներ են սկսվել Սվյատոշինյան և Դարնիցկի շրջաններում։ Վնասվել են մեկ բնակելի տուն և մեկ չօգտագործվող շինություն։ Կան երկու տուժածներ, որոնց օգնություն է ցուցաբերվում։
Խարկովում արձանագրվել է 3 հարված «Shahed» տեսակի ԱԹՍ-ներով, որոնցից 2-ն ընկել են Նեմիշլյան շրջանում։ Մի մարդ տուժել է, ըստ քաղաքապետի՝ վիճակը թեթև է։ Փրկարարներն աշխատում են դեպքի վայրերում։