ԱՄՆ-ն ռազմաբազա կտեղադրի Էկվադորում՝ կախված ընտրությունների արդյունքներից. CBS
copy image url

ԱՄՆ-ն ռազմաբազա կտեղադրի Էկվադորում՝ կախված ընտրությունների արդյունքներից. CBS

Մամուլ Ներքին 1 շաբաթ առաջ - 09:55 12-04-2025
ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունները գնահատել են, որ այս կիրակի կայանալիք Էկվադորի նախագահական ընտրություններում գործող նախագահ Դանիել Նոբոայի հաղթանակը ավելի նպաստավոր կլինի ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար, քան նրա մրցակից Լուիսա Գոնսալեսինը։

CBS News-ը հայտնում է, որ Թրամփի վարչակազմը մտածում է մշտական ամերիկյան ռազմական բազա տեղակայելու մասին Էկվադորում՝ այնտեղ բարդացած իրավիճակի և բռնի հանցախմբերի դեմ պայքարի համար։

Գաղտնի աղբյուրների փոխանցմամբ՝ նախագահ Նոբոան արդեն հանդիպել է Թրամփի վարչակազմի ներկայացուցիչների հետ և առաջարկել ամերիկյան բազա տեղակայել Էկվադորում։

Հետախուզական գնահատականը պատրաստվել է ընդամենը մի քանի օր առաջ և ցույց է տվել, որ Նոբոայի վերընտրությունը ավելի համապատասխան կլինի ԱՄՆ-ի շահերին առաջիկա չորս տարիներին։

Ամենից շատ դիտված