«Օսկար»-ում նոր անվանակարգ. 2027 թվականից կպարգևատրվեն կասկադյորները. The Guardian
copy image url

«Օսկար»-ում նոր անվանակարգ. 2027 թվականից կպարգևատրվեն կասկադյորները. The Guardian

Մամուլ Արտաքին 1 շաբաթ առաջ - 09:44 12-04-2025
Կինոարվեստի և գիտության ակադեմիան հայտարարել է, որ 2027 թվականից «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ կներկայացվի նոր անվանակարգ նվիրված ամենատպավորիչ կասկադյորական տեսարաններ կերտող մարդկանց, ովքեր դերասանների փոխարեն վտանգավոր տեսարաններ են կերտում։

Այս մասին գրում է The Guardian-ը։

Սրանով ակադեմիան կարևորում է կասկադյորների աշխատանքը, ներդրումը կինոարտադրության մեջ։

Ակադեմիան նշել է, որ մրցանակի մասնակցության և քվեարկության կարգը կհայտարարվի 2027 թվականին։

Ձեզ գուցե հետաքրքրի