Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «100 հազար դրամ ռոճիկով ովքե՞ր են գիշերներն անտառները հսկելու
Նիկոլ Փաշինյանը Կապանում մասնակցել է Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության գործունեության մեկնարկի արարողությանը: Նա այնտեղ հայտարարել է, որ առաջիկայում բոլոր մարզերում կստեղծվեն Էկոպարեկային ծառայություններ, որոնք կիրականացնեն անտառների պահպանության 24-ժամյա ծառայություն:
Նիկոլ Փաշինյանը չգիտի, որ շուրջ մեկուկես տարի՝ 2024 թվականի հունվարի 1-ից իր հայրենի՝ Տավուշի մարզում գործում է էկոպարեկային ծառայություն։
Էկոպարեկները ամսական ստանում են մոտ 100 հազար դրամ աշխատավարձ, ապօրինի ծառահատումների դեպքերի, դրանց առթիվ հարուցված վարույթների կապակցությամբ հաճախ կանչվում են ոստիկանություն և քննչական բաժին։
100 հազար դրամ ռոճիկով ովքե՞ր են գիշերներն անտառները հսկելու, իրենց կյանքը վտանգելով՝ գիշերով ապօրինի անտառհատողների դեմ դուրս գալու»։