Գերմանիան չի կարող Ուկրաինային նոր Patriot համակարգեր տալ. Պիստորիուս
copy image url

Գերմանիան չի կարող Ուկրաինային նոր Patriot համակարգեր տալ. Պիստորիուս

Արտաքին 1 շաբաթ առաջ - 21:13 11-04-2025

Գերմանիայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ Գերմանիան ներկայում չի կարող Ուկրաինային Patriot զենիթահրթիռային նոր համալիրներ տրամադրել, քանի որ ինքն էլ մատակարարումների է սպասում:

Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նա հայտնել է Բրյուսելում՝ Ուկրաինային զենքի մատակարարման հարցով կոնտակտային խմբի նիստից հետո, որն առաջին անգամ էր անցկացվում Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի նախագահությամբ:

«Ինչպես գիտեք, Գերմանիան արդեն չորս ամբողջական Patriot համակարգ է տրամադրել։ Այս պահին մենք չենք կարող ավելին տրամադրել, քանի որ Raytheon-ից առաքումների ենք սպասում առաջիկա տարիներին, իսկ դրանք կսկսվեն միայն 2027 թվականին, եթե ճիշտ եմ հիշում»,- ասել է Պիստորիուսը։

Գերմանիան Ուկրաինայի զինված ուժերի համար սպառազինությունների երկրորդ մատակարարն է ԱՄՆ-ից հետո։ Բեռլինն Ուկրաինայում հակամարտության սկզբից ի վեր Կիևին տարբեր տեսակի օգնություն է տրամադրել՝ մոտ 44 մլրդ եվրոյի չափով։

Ամենից շատ դիտված