ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը որոշել է Ուկրաինա ուղարկել համազարկային կրակի մի քանի ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ), հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Զենքերը կլինեն Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության նոր փաթեթի մի մասը, որը պաշտոնապես կհայտարարվի հաջորդ շաբաթ: Խոսքը, հավանաբար, M31 GMLRS (Guided Multiple Launch Rocket System) հրթիռների և HIMARS (High Mobility Artillery Rocket Systems) անիվային համակարգերի մասին է, գրում է թերթը։ Սարքավորումներիների կրակային հեռահարությունը, կախված զինամթերքից, 70-ից 500 կիլոմետր է կազմում։
Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին, մեկնաբանելով հնարավոր առաքումները, հայտարարել է, որ « առաջ չի ընկնի և չի խոսի դեռևս չընդունված որոշումների մասին»։