ԱՄՆ-ը մտադիր է Ուկրաինային համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր տրամադրել. CNN
copy image url

ԱՄՆ-ը մտադիր է Ուկրաինային համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր տրամադրել. CNN

Արտաքին 2 տարի առաջ - 13:52 27-05-2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հակված է մեծ հեռահարության համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ) ուղարկել Ուկրաինա: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Հեռուստաալիքի տվյալներով, արդեն հաջորդ շաբաթ ԱՄՆ-ը կհայտարարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին, որը կներառի նաև ՀԿՌՀ-ները։

Ուկրաինայի իշխանությունները ավելի վաղ են դիմել նման զենքի մատակարարման համար, սակայն Վաշինգտոնը մտավախություն ուներ, որ Ուկրաինան կարող է դրանք օգտագործել ՌԴ տարածքը գնդակոծելու համար, ինչը կարող է հակամարտության սրման հանգեցնել։

Վաշինգտոնում կայացած խորհրդակցությունների ժամանակ բարձրացվել է նաև այն հարցը, թե արդյոք նման մատակարարումները կվտանգեն հենց Միացյալ Նահանգների անվտանգությունը, նկատի ունենալով, որ այդ համակարգերի պաշարներն այնքան էլ մեծ չեն։

Տարբերակներից մեկը կարող է լինել Ուկրաինային ավելի կարճ հեռահարության հրթիռային համակարգեր տրամադրելը, նշում են CNN-ի աղբյուրները: Ակնկալվում է, որ ամերիկյան այս զենքին տիրապետելու հետ կապված ուկրաինացի զինվորականների ուսուցումը կտևի մոտ երկու շաբաթ:

Ամենից շատ դիտված