Իսպանիայի իշխանությունները պատրաստվում են Ուկրաինային փոքր հեռահարության զենիթահրթիռային համակարգեր (ԶՀՀ) և տանկեր մատակարարել, գրում է El Pais պարբերականը՝ հղում անելով կառավարության աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով, Aspide ԶՀՀ-ների մարտկոցների մատակարարման գործընթացն արդեն մոտ է ավարտին։
Leopard 2A4 տանկերը, որոնց մատակարարման մասին խոսք է գնում հոդվածում, 1995թ․-ին Իսպանիա են առաքվել Գերմանիայից։ Նշվում է նաև, որ դրանցից մի քանիսը պետք է արդիականացվեր, սակայն գումարի սղության պատճառով գործընթացը սառեցվել է։ Այժմ հնարավոր է մոտ 40 տակ վերանորոգել և տեղափոխել Ուկրաինա։ Իսպանիան պատրաստ է այդ տանկերը շահագործելու համար ուկրաինացի զինվորականների վերապատրաստում անցկացնել։ Թե որքան ժամանակ կպահանջվի տանկերի առաքման համար, հոդվածում չի նշվում։
Մինչ այժմ Իսպանիան Ուկրաինային զինամթերք ու թեթև սպառազինություն էր մատակարարում, գրում է El Pais-ը։