Oragir.News-ի «Բաստիոն» հաղորդման հյուրը ԱՄԿ հիմնադիր Շահեն Հարությունյանի թոռն է, «Շանթ դաշինք» կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանը:
Հյուրի հետ քննարկվել են մի շարք կարևոր հարցեր, օրինակ՝ ի՞նչ են նշանակում ազգայնական արժեքները մի երկրի համար, որը երբեք իսկապես անկախ չի եղել:
Ընդգծվել է, որ Հայաստանը միշտ եղել է մեկ այլ երկրի վերահսկողության տակ՝ լինի դա պարսիկ, բոլշևիկ, թե օսմանցի։ Նույնը եղել է խորհրդային իշխանության օրոք, և նույնիսկ 1991 թվականին Հայաստանի այսպես կոչված անկախացումից ի վեր, Ռուսաստանը մեծ ազդեցություն է ունեցել մեր ներքին և արտաքին քաղաքականության վրա, այս համատեքստում ինչպե՞ս կարելի է դա համադրել ազգային ինքնության հետ:
Շեշտվել է այն հանգամանքը, որ Շահեն Հարությունյանը ակտիվիստի անցյալ ունի, դեռահաս տարիքում միշտ դուրս է եկել փողոց՝ փորձելով տապալել իշխանությունը, ե՞րբ է գիտակցել, որ միայն փողոցային բողոքը բավարար չէ, և իրական փոփոխությունը պահանջում է քաղաքականություն մտնել:
Անդրադարձ է եղել Նիկոլ Փաշինյանի ամենամեծ սխալներին, որոնք նա թույլ է տվել իշխանության գալուց հետո, հատկապես պատերազմից առաջ, Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների ներկա վիճակին, այսօր Հայաստանում Ռուսաստանի ազդեցությանը:
Քննարկվել են այլ կարևոր հարցեր ևս:
Մանրամասները՝ տեսանյութում: