Հեղաշրջումը և հանրահավաքների միջոցով իշխանափոխությունը կտրականապես տարբեր բաներ են․ Շահեն Հարությունյան
copy image url

Հեղաշրջումը և հանրահավաքների միջոցով իշխանափոխությունը կտրականապես տարբեր բաներ են․ Շահեն Հարությունյան

Ներքին 1 տարի առաջ - 20:13 20-09-2023
«Հայաստանի վարչապետը` Անվտանգության խորհրդի նիստից հետո հայտարարեց, որ Հայաստանը չի պատրաստվում միջամտել և պաշտպանել արցախահայությանը` իբրև թե Հայաստանը պատերազմի մեջ չներքաշելու և վտանգի չենթարկելու համար։ Այսինքն` ըստ իշխանությունների, Հայաստանում պետք է շարունակվի բնականոն կյանքը։ Հայաստանում հայտարարված չէ ռազմական դրություն»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շահեն Հարությունյանը։

Ապա այս դեպքում, ցույցերն ու հանրահավաքները ինչու՞ եք դիտում որպես հեղաշրջման փորձ։ Հեղաշրջումը և հանրահավաքների միջոցով իշխանափոխությունը կտրականապես տարբեր բաներ են։ Ձեր վարչապետը հայտարարել է, որ Հայաստանը պատերազմի մեջ չի մտնելու։ Ուստի այսօր ցանկացած երթ, հանրահավաք և բողոքի ցույց չի կարող համարվել հեղաշրջում։ Կատարվող իրադարձություններն իշխանության դեմ ուղղված ցույցեր են` օբյեկտիվ հիմքերով, որոնք, գուցե, հանգեցնեն իշխանափոխության, ինչպես օրինակ 2018 թվականին։

Ցանկացած մարդ կամ քաղաքական ուժ, ով դավաճանական իշխանության դեմ հանրահավաքները և ժողովրդի ազատ կամարտահայտումը կորակի հեղաշրջում, պարզապես իր ծառայությունները կմատուցի այս իշխանություններին` կիսելով նրանց դավաճանական քայլերի պատասխանատվությունը։