Ըմբիշ Կարեն Ասլանյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ
copy image url

Ըմբիշ Կարեն Ասլանյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

Սպորտ 1 շաբաթ առաջ - 19:28 11-04-2025
Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը (63 կգ) 8։0 հաշվով ժամանակից շուտ հաղթել է ուկրաինացի Անդրեյ Սեմենչուկին և դուրս եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ։

Հիշեցնենք՝ Սլովակիայի մայրաքաղաք Բրիտասլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 11-ից պայքարը սկսել են հունահռոմեական ոճի ըմբիշները:

Մրցումային օրվա արդյունքներով Հայաստանի երեք ներկայացուցիչ՝ Մանվել Խաչատրյանը, Կարեն Ասլանյանը և Մալխաս Ամոյանը, դուրս են եկել կիսաեզրափակիչ փուլ: