Երևանի քրեական դատարանի Ավանի նստավայրում այսօր ավարտվեց Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած 72-ամյա Ալբերտ Առստամյանի գործով դատական նիստը։
Ալբերտ Առստամյանը արդարացվեց։ «Ապացուցված չէ հանցակազմի առկայությունը»,- հայտնեց դատավոր Արման Հովհաննիսյանը։
Նա մեղադրվում էր խուլիգանություն կատարելու մեջ։