Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․
«Հարցեր Նիկոլ Փաշինյանին
Ձեր հայրենի Շենգավիթ վարչական շրջանն է։
Ձեր գնահատականին են սպասում Շենգավիթցիները։
Սալիկապատված փողոցը մեկ տարուց հետո բառիս ուղիղ իմաստով սկսվում է փշրվել ու քայքայվել․․․
Զուգահեռ Երևանյան լճի հարևանությամբ վարչական շրջանի ղեկավարի առանձնատունն է օր օրի գեղեցկանում․․․
Հիմա սա բյուջեի փոշիացո՞ւմ է, թե՞ ատկատի ճկուն համակարգ
Շենգավիթ վարչական շրջան, շարունակելի․․․
Հ. Գ. Վարչական շրջանի աշխատակազմը, եթե աշխատանքային ժամերին զբաղվեն իրենց գործառույթով, այլ ոչ թե «քոմենթչիությամբ», միգուցե այլ պատկերների ականատես լինեինք»։