Սոցփաթեթի գումարները դպրոցներին չեն փոխանցվել․ Ոսկան Սարգսյան
copy image url

Սոցփաթեթի գումարները դպրոցներին չեն փոխանցվել․ Ոսկան Սարգսյան

Միտք Ներքին 1 շաբաթ առաջ - 11:25 11-04-2025
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սոցփաթեթի գումարները դպրոցներին չեն փոխանցվել, մարզպետը «լվանում է ձեռքերը»
Ապրիլի 3-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հետևյալ հարցումն եմ արել՝ Տավուշի մարզի հանրակթական դպրոցներրց քանիսի՞ աշխատողներին չեն փոխանցվել այս տարվա հունվար և փետրվար ամիսների համար նախատեսված սոցփաթեթի գումարները, քանի՞ դպրոցներին են այդ գումարները մասնակի չափով փոխանցվել։ Մարզպետարանից պատասխանել են․ «Սոցիալական փաթեթի գումարների փոխանցումներն իրականացնում են դպրոցները: Տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել դպրոցներին»: Տավուշի մարզի հանրակրթական դպրոցները գործում են մարզպետարանի ենթակայությամբ, պետական բյուջեի գումարները մարզպետարանն է փոխանցում հանրակրթական դպրոցներին, ուստի շատ տեղին է սոցփաթեթի գումարների չվճարման հարցը հենց մարզպետին ուղղել»։