Ռուս դերասան Յուրա Բորիսովը, ով «Անորա» ֆիլմում խաղացած դերի համար առաջադրվել էր «Օսկարի», պայմանագիր է կնքել հոլիվուդյան United Talent Agency (UTA) թոփ գործակալության հետ։ Այս մասին հայտնում է Variety-ն։
UTA-ն ներկայացնում է նաև այնպիսի հայտնի դերասանների շահերը, ինչպիսիք են Ջոնի Դեփը, Հարիսոն Ֆորդը, Թիմոթի Շալամեն, Մայքի Մեդիսոնը և Բենեդիկտ Քամբերբեթչը։
Հիշեցնենք, որ Բորիսովը դարձել է առաջին ռուս դերասանը, ով երբևէ առաջադրվել է «Օսկարի»՝ երկրորդ պլանի դերի համար։ Թեև մրցանակը ստացավ Կիրան Կալկինը, մրցանակաբաշխության ընթացքում Ռոբերտ Դաունի կրտսերը Բորիսովին գովեստի խոսքեր հղեց՝ նշելով. «Յուրա Բորիսովը հրաշալի էր «Անորայում»… բարի գալուստ մեծ բեմ»։