Ռուսաստանում առաջարկում են ալկոհոլի գնման ինքնաարգելք. Kommersant
copy image url

Ռուսաստանում առաջարկում են ալկոհոլի գնման ինքնաարգելք. Kommersant

Մամուլ Արտաքին 1 շաբաթ առաջ - 09:42 11-04-2025
ՌԴ Պետդումայի պատգամավոր Ամիր Խամիտովը առաջարկել է ներդնել ալկոհոլի ինքնաարգելքի մեխանիզմ, որը կթույլատրի քաղաքացիներին կամավոր սահմանափակել նման գնումները։ Նրա խոսքով՝ նախաձեռնությունը կնպաստի առողջ ապրելակերպի տարածմանը։ Խամիտովը նաև հորդորել է խնայված գումարն ուղղել սպորտին։ Այս մասին գրում է Kommersant-ը։

Հիշեցնենք, որ Նիժնի Նովգորոդում առաջարկվել էր արգելել ալկոհոլի վաճառքը կիրակի օրերին, իսկ մնացած օրերին սահմանափակել ժամային տարբերակով։ Նման սահմանափակումներ արդեն գործում են Վոլոգդայի շրջանում, որտեղ մեկ ամսում ալկոհոլի վաճառքը նվազել է 50%-ով։