Քանի Նիկոլ Փաշինյանը «վլաստի ա», այդքան սպառնալու են պատերազմով․ հարցում

Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 շաբաթ առաջ - 09:00 11-04-2025
«Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվի համաձայնագիր, ապա, իհարկե, այդ ժամանակ համագործակցություն սկսելու ոչ մի խոչընդոտ չի լինի»,- այս մասին հայտնել է նախագահ Իլհամ Ալիևը «Դեպի նոր աշխարհակարգ» թեմայով համաժողովում։

«Կարծում եմ, որ մենք չպետք է ժամանակ կորցնենք, որովհետեւ, կրկին, խաղաղության համաձայնագրի հարցում գնդակը Հայաստանի դաշտում է։ Ես արդեն բազմիցս հրապարակայնորեն հայտարարել եմ, թե ինչ ենք մենք սպասում Հայաստանից մեր տարածքային ամբողջականության և նրանց սահմանադրության հարցում»,- հայտնել է Ալիևը։

Նրա խոսքով՝ հենց ստորագրվի խաղաղության համաձայնագիրը, այդ ժամանակ չի լինի որևէ խոչընդոտ Հարավային Կովկասի համար, որպեսզի փորձի դառնալ ինտեգրված տարածաշրջան։

«Ես կարծում եմ, որ դա կարող է լինել շահեկան իրավիճակ Հարավային Կովկասի երեք երկրների համար։ Եվ իրատեսներ լինելով՝ մենք չենք կարող պատկերացնել, որ անմիջապես կդառնանք բարեկամ Հայաստանի հետ։ Դա իրական չէ, եւ անգամ խոսելն ինչ-որ տնտեսական ինտեգրման մասին վաղաժամ է։ Բայց մենք պատրաստ ենք այն բանին, որպեսզի սկսենք ոչ մեծ քայլեր անել վստահության ամրապնդման հարցերում»,- նշել է նա։
Փաստացի՝ Ալիևը հերթական անգամ սպառանցել է պատերազմով։

Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և անցորդներից հետաքրքրվեց, թե ըստ իրենց, դեռ որքա՞ն են շարունակվելու այս սպառնալիքները։

Հարցվածներից մեկի կարծիքով՝ պետք է դուրս գալ պայքարի։

«Քանի Նիկոլ Փաշինյանը «վլաստի ա», այդքան սպառնալու են »,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ միայն վախկոտի հետ են խոսում սպառնալիքի լեզվով։

«Միշտ կշարունակվի այդ սպառանլիքները, բայց մենք պետք է պինդ լինենք»,-պ ատասխանեց մի տղամարդ։

Մանրամասները՝ տեսանյութում։