4 հայ մարմնամարզիկներ Աշխարհի գավաթի  եզրափակիչ փուլում են
copy image url

4 հայ մարմնամարզիկներ Աշխարհի գավաթի եզրափակիչ փուլում են

Սպորտ 1 շաբաթ առաջ - 00:06 11-04-2025
Խորվաթիայի Օսիեկ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթում հայ չորս մարմնամարզիկներ նվաճել են եզրափակիչ փուլի ուղեգիր։

Այս մասին հայտնում է ՀՄՖ-ի մամուլի ծառայությունը։

Օղակներ վարժությունում եզրափակիչ փուլի ուղեգիր են նվաճել Եվրոպայի կրկնակի փոխչեպիոն Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը՝ վաստակելով համապատասխանաբար 14,066 և 14,333 միավոր։

Ավելի ուշ նրանց միացան երիտասարդների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը և երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը հիանալի կերպով հաղթահարելով նժույգ թափեր վարժության որակավորման փուլը։

Համլետ Մանուկյանը վաստակեց 14,433 միավոր, իսկ Մամիկոն Խաչատրյանը՝ 14,466 միավոր։