Ալիևի վարչակարգը հմտորեն է որսացել պահը՝ սեփական միջազգային հեղինակությունն ընդգծելու համար
copy image url

Ալիևի վարչակարգը հմտորեն է որսացել պահը՝ սեփական միջազգային հեղինակությունն ընդգծելու համար

Ներքին Միտք Արտաքին 1 շաբաթ առաջ - 23:53 10-04-2025
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է․
«Ադրբեջանը դարձել է միջնորդ (բարի ծառայություններ է մատուցել) Սիրիայի հետ կապված Իսրայել-Թուրքիա լարվածության հաղթահարման գործընթացում։

Վերջին շրջանում Անկարայի և Թել Ավիվի միջև սրված հարաբերությունները և առաջացած խնդիրները քննարկելու նպատակով Բաքվում հանդիպել են Թուրքիայի և Իսրայելի ղեկավարների ազգային անվտանգության հարցերով խորհրդականների գլխավորած աշխատանքային խմբերը. որոշվել է ձևավորել կայուն կապի մեխանիզմ՝ Սիրիայի տարածքում հնարավոր խնդիրներից խուսափելու համար։

Ինչ խոսք, Ալիևի վարչակարգը հմտորեն է որսացել պահը՝ օգտագործելով սեփական միջազգային հեղինակությունն ընդգծելու հարմար առիթը»։