Դատախազի արածը սխալ է․ կուրսանտը ի՞նչ գործ ունի գողականի հետ․ հարցում

Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 շաբաթ առաջ - 20:30 10-04-2025
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ապրիլի 8-ին ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի Ցամաքային զորքերի ինստիտուտի կուրսանտների համար վարպետաց դաս է անցկացրել՝ «Քրեական ենթամշակույթի տարածման կանխարգելումը ՀՀ Զինված ուժերում» թեմայով:

Դատախազությունից հայտնում են, որ Աննա Վարդապետյանն անդրադարձել է Զինված ուժերում հրամանատարական առաջնորդության, կոնֆլիկտների կառավարման և որոշում ընդունելու հմտությունների, քրեական ենթամշակույթին բնորոշ վարքագծային մոդելների վերլուծությանը, Զինված ուժերում հանցագործությունների կանխարգելման համար անհրաժեշտ ոչ ստանդարտ լուծումներին:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Գլխավոր դատախազը կուրսանտներին պատմել է գողական աշխարհի մասին։ Ի՞նչ եք կարծում՝ սա ճի՞շտ է»։

«Գլխավոր դատախազը թող գնա գժանոց»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դատախազը ճիշտ է արել։ «Ճիշտ է արել, թող իմանան իրենց ապագա աշխատանքի հետ կապված բաները»,- նշեց նա։ Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ ոչինչ մեր երկրում ճիշտ չէ։ «Ներկա պահին մեր երկրում ոչ մի բան ճիշտ չի»,- ասաց նա։ Հարցվածներից մեկն էլ նշեց, որ դատախազի արածը սխալ է։ «Ոչ, ճիշտ չի։ Կուրսանտը ինչ գործ ունի գողականի հետ»,- ասաց նա։ «Սաղ Հայաստանն էլ գողական ա»,- պատասխանեց մեկ այլ քաղաքացի։ Մանրամասները՝ տեսանյութում։