ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրել է․
««Ես յոթ տարի ա մնացել եմ նույն դասարանում: Եթե ես սովորեի, էս ելույթը վեց տարի առաջ կունենայի: Ես յոթ տարի մնացել եմ առաջին դասարանում: Մարդիկ գիտելիքի պակաս ունեն, որովհետեւ մենք ունենք գիտելիքի պակաս: Մենք ենք էդ մարդկանց առաջնորդը: Մենք ենք էդ մարդկանց առաջնորդում դեպի աղքատություն եւ տգիտություն: Մարդիք գիտելիքի պակաս ունեն, որովհետեւ մենք տգետ ենք... Սա վերաբետվում ա բոլորին` ինձնից սկսած մինչեւ էս կառավարության բոլոր անդամները»։
Սա մեջբերումներ են վարչապետ Փաշինյանի այսօրվա ելույթից ՀՀ կառավարության նիստին:
Փաստորեն, Փաշինյանի եւ նրա կառավարության տգիտության վերաբերյալ այսօր ձեւավորվեց համազգային կոնսենսուս»։