ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպվել են «Ճանապարհային երթևեկության անվտանգությունը ՀՀ-ում» թեմայով խորհրդարանական լսումներ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ներկայացրեց իրականացվող ճանապարհաշինական աշխատանքները։ Նրա ելույթին արձագանքելով՝ հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը հարց ուղղեց․ «Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի օգոստոսից պարբերաբար հայտարարում է, որ համաձայն Ադրբեջանի Սահմանադրության, ՀՀ ներկայիս տարածքի 60-70%-ն ունի ադրբեջանական պատկանելիություն։ Ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնելիս հաշվի առնո՞ւմ եք դա, այսինքն՝ ճանապարհներ կառուցում եք Ադրբեջանին հանձնելո՞ւ համար, թե՞ մեր քաղաքացիներին ծառայություններ մատուցելու համար»,- հարցրեց Էդգար Ղազարյանը։
Փոխնարարաը պատասխանեց, որ ծրագրեր իրականացնելիս ղեկավարվում են կառավարության որոշմամբ սահմանված ճանապարհային ցանկով, և որ այլ մեկնաբանություն չունի։