Այժմ, երբ որոշ ճանապարհներ գտնվում են Ադրբեջանի դրոշների ներքո, անհրաժեշտ է իդեալական ճանապարհներ ունենալ. Ռոբերտ Քոչարյան
copy image url

Այժմ, երբ որոշ ճանապարհներ գտնվում են Ադրբեջանի դրոշների ներքո, անհրաժեշտ է իդեալական ճանապարհներ ունենալ. Ռոբերտ Քոչարյան

Ներքին 3 տարի առաջ - 12:58 07-06-2021

Ագարակում կայացած հանդիպմանը ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց, որ Հյուսիս-հարավ ճանապարհը պետք է որ սկսվեր Սյունիքից և Վայոն Ձորից, ոչ թե Արարատյան դաշտից:

«Բայց շինարարությունը սկսվեց լավագույն հատվածում: Սա ինձ համար անհասկանալի է: Մենք պետք է սկսեինք այն հատվածներից, որոնք գտնվում էին ամենավատ վիճակում»,- ասաց Քոչարյանը` հավելելով, որ այժմ, հատկապես, երբ որոշ ճանապարհներ գտնվում են Ադրբեջանի դրոշների ներքո, անհրաժեշտ է երկրում իդեալական ճանապարհներ ունենալ: Հատկապես, երբ խոսքը վերաբերում է Իրանի հետ ճանապարհին, նշեց Քոչարյանը: