Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում, դիմելով ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին, լրագրողը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ հրաժարական չի տալիս՝ այսքան ամոթալի պարտություններից հետո. «Նիկոլ Փաշինյանի հրաժարական չտալուն արդեն սովորել ենք, դուք ինչու հրաժարական չեք տալիս այսքան ամոթալի պարտություններից հետո, մեկ ուրիշը ձեր փոխարեն գուցե աամոթից հենց առաջին մի քանի պարտությունից հետո հրաժարական տաար․ ի վերջո, ձեզ համար հաճելի՞ է ամեն անգամ պարտություն կրել և ամեն անգամ օրինակ Ֆան ակումբի տղաների կողմից այդքան կշտամբանքների ու ակցիաների արժանանալ»։
«Ես հայտարարություն եմ տվել ու ասել՝ հրաժարական չեմ տալու և ինչու: Նոր մենք խոսում էինք երկար՝ ոլորտային և՛ հաջողությունների, և՛ անհաջողությունների մասին: Հրաժարականն ընդհանրապես ինստիտուցիոնալ խնդիր է ու շատ կարևոր է՝ ինչ են կարծում այն ինստիտուտի անդամները, որոնք ընտրել են քեզ: Բացառությամբ երկու ակումբի, մնացած բոլոր անդամների հետ պարբերաբար քննարկումներ ենք ունենում ու բոլորը հասկանում են և՛ զարգացման տեմպերը, և՛ խնդիրները»,- ասաց ՀՖՖ նախագահը:
Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և անցորդներին հարց ուղղեց․ «Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ այսքան պարտություններից ու ձախողումներից հետո ոչ մի պաշտոնյա հրաժարական չի տալիս»։
«Աթոռի համար հազիվ հասել են տեղ, նորից հրաժարական տա՞ն»,- ասաց հարցվածներից մեկը։
Քաղաքացիներից մեկի համոզմամբ՝ ՀՖՖ նախագահն էլ, պաշտոնյաներն էլ կտան հրաժարական։
«Բանգլադեշին 20:0 էլ պարտվեն, էլի հրաժարական չի տա»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։
Մանրամասները՝ տեսանյութում։