Եթե Մատենադարանի դահլիճը դա լսում և հանդուրժում է, նա էլ իրավունք ունի նման բան ասելու
copy image url

Եթե Մատենադարանի դահլիճը դա լսում և հանդուրժում է, նա էլ իրավունք ունի նման բան ասելու

Միտք Ներքին 1 շաբաթ առաջ - 17:05 09-04-2025
Ըստ մամուլի հրապարակումների՝ «կրթվողների ատամանը» օրերս ասել է, թե «պատերազմը իմ օրոք չի եղել, ե´ս եմ եղել պատերազմի օրոք»։ Այս մասին գրել է Վահե Հովհաննիսյանը.

Իրականում, եթե Մատենադարանի դահլիճը դա լսում և հանդուրժում է, էլ չասած՝ որ ի սկզբանե գնում է դա լսելու, նա էլ իրավունք ունի նման բան ասելու։ Այնուհանդերձ պատմության մի քանի պարզ անալոգիաներ են մտքիդ գալիս։ Պատկերացրեք՝ Հիտլերն ասեր՝ «Համակենտրոնացման ճամբարներն իմ օրոք չեն եղել, ե´ս եմ եղել ճամբարների օրոք» կամ Պոլ Պոտը ասեր «սեփական ժողովրդի զանգվածային կոտորածը իմ օրոք չի եղել, ե´ս եմ եղել դրա օրոք»։

Եվ իհարկե կասեին, եթե այդ ամենից հետո լիներ լսարան ու ծափահարողներ։