Ձեր անձնակազմից ո՞վ էր սեղանին դրված․ զինվորները  տիկին դատախազուհուն ողջունում են խոնարհվելով
copy image url

Ձեր անձնակազմից ո՞վ էր սեղանին դրված․ զինվորները տիկին դատախազուհուն ողջունում են խոնարհվելով

Միտք Ներքին 1 շաբաթ առաջ - 14:10 09-04-2025
Հարություն Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դիմում եմ բոլոր լրատվականներին` լինեն իշխանամետ , թե՞ հակաիշխանական։ Տեսանյութ է ընկել աչքովս , որտեղ երկրի տիկին դատախազուհին մտնում է լսարան (երևի ռազմական ինստիտուտի) , որտեղ զինվորները նրան ողջույնի խոսք ասելով խոնարհվում են։ Հիմա հարցս բոլոր պատասխանատուներին։ Արա էդ շարային ո՞ր կանոնադրության մեջ կա նման բան գրված , որտե՞ղ է այդ գրողի տարած կետը։ Նույնիսկ երկրի գերագույն գլխավորի առջև պատվի առնելիս , թե ողջույնի խոսք ասելիս զինվորականը ավելի ձիգ ու արժանապատիվ կեցվածքով է կանգնում։

ՀՀ ԶՈւ զինվորականը խոնարհվում է միայն բացառապես մի դեպքում` զոհվածի հուշարձանի , զոհվածի դիակի ու երբեմն մեռելի առաջ։ Հիմա էդ ձեր անձնակազմից ո՞րդ էր սեղանին դրված։ Հիմա լրագրողներ ջան խնդրում եմ պարզեք , շարային կանոնադրությանը հակասող այդ իմպրովիզ-հրամանը` զինվորականի արժանապատվությունը վիրավորող, ո՞վ է տվել, ո՞ր մի ուսադիրով ստահակը»։

Տեսանյութն՝ այստեղ