20 000 եվրո աշխատավարձով ՈՒԵՖԱ-ի ձեր աշխատանքը ի՞նչ կտա մեզ․ Մելիքբեկյանը հարցից լարվեց

Սպորտ Տեսանյութ 1 շաբաթ առաջ - 13:42 09-04-2025
«Իմ աշխատավարձը ՈՒԵՖԱ-ում 20.000 եվրո չէ, չեմ կարող հրապարակել, թե որքան է, կոնֆիդենցիալ է: Որտեղի՞ց Ձեզ այդ տեղեկությունը: Ստում եք: Այն լրատվամիջոցները, որոնք այդ մասին գրում են, փաստարկված չի: Եթե դա ասում է Արթուր Սողոմոնյանը, սուտ է: Առհասարակ, Արթուր Սողոմոնյանի կողմից ասված յուրաքանչյուր խոսք, սուտ է և ոչ հիմնավոր: Նա չի կարող որևէ ճիշտ խոսք ասել հայկական ֆուտբոլի մասին: Այս ամենը փոքրիկ մանիպուլյացիաներ են:

Ես արդեն խոսեցի և ներկայացրեցի իմ տեսակետը հրաժարականի մասով, այլևս չեմ ցանկանում դրան անդրադառնալ: Նաև չեմ ցանկանում այլևս խոսել Վրաստանի հետ խաղերի մասին: Ես ամեն օր մտածում եմ այդ երկու խաղերի և արդյունքների մասին»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում, պատասխանելով լրագրողի հաարցին, ասաց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը: