Էրդողանն ավելի քան 13.000 դոլարի հայց է ներկայացրել ընդդիմության առաջնորդի դեմ
copy image url

Էրդողանն ավելի քան 13.000 դոլարի հայց է ներկայացրել ընդդիմության առաջնորդի դեմ

Արտաքին 1 շաբաթ առաջ - 23:53 08-04-2025
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի քան 13.000 դոլարի դատական հայց է ներկայացրել Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելի դեմ։

Այս մասին հայտնել է Թուրքիայի ղեկավարի փաստաբան Հուսեյն Այդընը։

«Արտահերթ համագումարում Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Օզգյուր Օզելի հնչեցրած անհիմն մեղադրանքների և «խունտա» ու այլ վիրավորական արտահայտությունների պատճառով Անկարայի առաջին ատյանի քաղաքացիական դատարան 500.000 թուրքական լիրայի (ավելի քան 13.000 դոլար) չափով հայց է ներկայացվել ոչ նյութական վնասի փոխհատուցման վերաբերյալ։

Բացի այդ Անկարայի գլխավոր դատախազություն քրեական դիմում է ներկայացվել նախագահին վիրավորելու փաստով»,- Х սոցցանցում հայտնել է փաստաբանը։