Վազգեն Թևանյանն առաջին մեդալը բերեց Հայաստանի հավաքականին:
Սլովակիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 65 կգ քաշային կարգում Թևանյանի մրցակիցը՝ վրացի Գոգա Օթինաշվիլին կշռման արարողության ժամանակ չէր տեղավորվել սահմանված քաշի մեջ և դուրս չեկավ գորգ, հետևաբար հաղթանակն ու բրոնզե մեդալը շնորհվեց հայ ըմբիշին։