Ռուս կինը որոշել է այրել նախկին ընկերոջ նավակը, բայց հրդեհել է նաև իր սեփական տունը․ News.ru
copy image url

Ռուս կինը որոշել է այրել նախկին ընկերոջ նավակը, բայց հրդեհել է նաև իր սեփական տունը․ News.ru

Մամուլ Արտաքին 1 շաբաթ առաջ - 10:22 08-04-2025
Կանանց վրեժը դաժան է. ռուս կինը ցանկացել է այրել իր նախկին զուգընկերոջ նավակը, սակայն այրել է նաև սեփական տունը: Այս մասին գրում է News.ru-ն։

Զույգը բաժանվել էր, բայց տղամարդը թողել էր իր նավակը կնոջ մոտ, քանի որ չէր կարողանում այն վերցնել։ Կինը կարծում էր, որ զուգընկերը կվերադառնա, սակայն հասկանալով, որ տղամարդն ընդմիշտ է հեռացել, նա որոշել է վրեժխնդիր լինել լուցկու և բենզինի միջոցով։ Սակայն կրակը արագ տարածվել է և ամբողջությամբ այրել է նաև կնոջ տունը։

Քրեական գործ է հարուցվել ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու հատկանիշներով։ Նավի սեփականատիրոջ կողմից վնասը գնահատվել է 10,400 դոլար։

Ամենից շատ դիտված