Կինը խանդից դրդված հաղորդել է, որ ընկերոջ աշխատավայրում ռումբ կա
copy image url

Կինը խանդից դրդված հաղորդել է, որ ընկերոջ աշխատավայրում ռումբ կա

Արտաքին 3 տարի առաջ - 16:10 19-10-2021

ԱՄՆ-ից Քայլա Բլեյքը զանգահարել է ընկերոջ աշխատավայր և ասել, որ շենքն ականապատված է, գրում է New York Post-ը: Աղջկա խոսքով, նա նման քայլի է դիմել, քանի որ երիտասարդը չափազանց քիչ ժամանակ է անցկացրել նրա հետ:

33-ամյա ամերիկուհու ահազանգից հետո ոստիկանությունը ստիպված է եղել շենքից տարհանել մոտ 400 մարդու և շրջափակել տարածքը: Սակայն ահազանգը, ինչպես և սպասվում էր, կեղծ էր:

Համոզվելով, որ ոչ մի վտանգ չկա, աշխատակիցները վերադարձել են իրենց աշխատատեղերը, իսկ սպաները սկսել են փնտրել Քայլային: Քննիչներին հաջողվել է պարզել, թե որտեղից է զանգահարել կինը, հետևել են և ձերբակալել նրան:

Բլեյքը խոստովանել է հանցանքը, բացատրել դրդապատճառները և հաստատել, որ ռումբ չունի: Չնայած դրան, նա չի կարողացել խուսափել պատասխանատվությունից. կնոջը բերման են ենթարկել և հեռախոսային ահաբեկչության մեղադրանք առաջադրել: