Արցախահայությանը պետք է օգնենք, բայց օգնող չկա․ հարցում՝ ԱԳՆ-ի անբարո հայտարարության մասին

Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 շաբաթ առաջ - 10:00 08-04-2025
«Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից»,- այս մասին երեկ հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։

«Նախկինում քանիցս հայտարարել ենք, որ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանն աշխատանքներ էր տանում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման, այդ թվում և այդ խնդիրների հասցեագրման միջազգային մեխանիզմի ստեղծման ուղղությամբ։ Դրան էին նաև միտված երրորդ երկրներում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպման ջանքերը, որոնք մերժվեցին Լեռնային Ղարաբաղի կողմից։ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից», - նշել են Արտգործնախարարությունից։

Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և անցորդներին հարց ուղղեց․ «Բարոյակա՞ն է, որ Հայաստանի արտգործնախարարը հրաժարվում է արցախահայության իրավունքները պաշտպանելուց»։

«Արցախահայությանը պետք է օգնենք, բայց օգնող չկա»,-ասաց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդի խոսքով էլ՝ արտգործնախարարի պահվածքն անբարոյական է։

«Հայաստանը պետք է՞ պաշտպանի արցախահայության իրավունքները։ Այդ պարտականությունը իրենց վրա վերցրել էին ռուսները», -պատասխանեց հարցվածներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։