Վորոնեժի գինեկոլոգը դարձել է Սիրիայի կառավարության գլխավոր քարտուղարը․ EADaily
copy image url

Վորոնեժի գինեկոլոգը դարձել է Սիրիայի կառավարության գլխավոր քարտուղարը․ EADaily

Մամուլ Արտաքին 1 շաբաթ առաջ - 09:18 08-04-2025
Մահեր Ալ-Շարաան, ով ավելի քան 20 տարի ապրել ու աշխատել է Վորոնեժում որպես գինեկոլոգ, նշանակվել է Սիրիայի կառավարության գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Այս մասին հաղորդում է EADaily-ն։

Ալ-Շարաան նոր ղեկավար Ահմեդ աշ-Շարաայի (նաև հայտնի որպես Մուհամմադ ալ-Ջուլանի) հարազատ եղբայրն է։

Ասադի տապալումից հետո նա զբաղեցրել է Սիրիայի առողջապահության նախարարի պաշտոնը։ Ալ-Շարաան բժշկական գիտությունների դոկտոր է և ավարտել է Վորոնեժի Բուրդենկոյի անվան բժշկական համալսարանը։

Ամենից շատ դիտված