Խոշոր հրդեհ է բռնկվել Վորոնեժի մեքենաշինական գործարանում. զոհվել է 3 մարդ
copy image url

Խոշոր հրդեհ է բռնկվել Վորոնեժի մեքենաշինական գործարանում. զոհվել է 3 մարդ

Արտաքին 11 ամիս առաջ - 12:48 22-04-2024
Ռուսաստանում հզոր հրդեհ է տեղի ունեցել Վորոնեժի «ЭНИКмаш» մեքենաշինական գործարանում։ Ռուսական տելեգրամյան ալիքների տվյալներով՝ պահեստներում հրդեհ է մոլեգնում, և հրդեհին վերագրվել է բարդության 3-րդ աստիճան։ Գրում է Unian-ը։

Հրդեհի օջախը, ըստ ականատեսների, գտնվում է էլեկտրատեխնիկայի արտադրության արտադրամասում։

Ըստ մեքենաշինական գործարանի տարածած հաղորդագրության՝ հրդեհի հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 2-ը վիրավորվել են։ Մահացածներին փլատակների տակ հայտնաբերել են Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները։

Այնուհետև հայտնի դարձավ, որ Վորոնեժի մեքենաշինական գործարանում բռնկված հրդեհը տեղայնացվել է 500 քմ տարածքում։ Այրվող արտադրամասից դուրս է բերվել 4 պրոպանի բալոն և մեկ թթվածնի բալոն։

Շատ ծխի և վատ տեսանելիության պատճառով քաղաքի փողոցներում խցանումներ են։

Նշենք, որ Վորոնեժում մեծ թվով հայեր են ապրում։ Տակավին հայտնի չէ, թե հրդեհից տուժածների շարքում ՀՀ քաղաքացիներ կան, թե ոչ։