TikTok-ը բացել է ռուսալեզու տեսանյութերի անվտանգությունը վերահսկող մոդերատորի աշխատանքային հաստիք՝ ամսական 2,700–3,600 դոլար աշխատավարձով։
Այս մասին հայտնում է Men Today-ը։
Մոդերատորի հիմնական գործառույթները կլինեն տեսանյութերի ուսումնասիրումը, արգելված տեսանյութերի հեռացումը և օգտատերերի մեկնաբանությունների վերահսկումը, որպեսզի դրանք չլինեն վիրավորական կամ անպարկեշտ։
Աշխատանքի ընդունվելու համար ռուսերենի և անգլերենի իմացությունը պարտադիր է։