Սա տիեզերական անբարոյականություն է. Լիլիթ Գալստյան
copy image url

Սա տիեզերական անբարոյականություն է. Լիլիթ Գալստյան

Միտք Ներքին 1 շաբաթ առաջ - 21:19 06-04-2025
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մերժել ԵԱՀԿ Մինսկի խմբի 2019-ի առաջարկը,

*մի ամբողջ ժողովրդի գլխին փաթաթել սեփական կործանարար զրո կետը,
*երկիրը ներքաշել արտաքին ու ներքին մղձավանջի ու քաոսի մեջ,
*Պրահայում ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը,
*Արցախը զրկել անվտանգային որևէ երաշխիքից,
*կանաչ լույս վառել ցեղասպան ագրեսորի առջև ու հանցակից դառնալ նրան․․․
*հայրենազրկել ու երեքհազարամյա բնօրրանից տնավեր դարձնել 150000 բնիկ արցախահայությանը,
*այս ամբողջ ընթացքում կազմաքանդել ամեն բան ու սեփական ձեռքերը հեղել 5000 երիտասարդի արյամբ․․․ ու հայտարարել՝
*թե Արցախահայության իրավունքների պաշտպանությունը դուրս է ՀՀ օրակարգից․․․

*Սա տիեզերական անբարոյականույթյուն է, նույնքան էլ տիեզերական դավաճանություն՝ պատմության էջերում ու մեր ամոթի մատյանում դաջված»: