Բանակում չծառայածը, ազատամարտին չմասնակցածը չի ուզում հասկանալ, որ աշխարհում հարգում են ուժը, ոչ թե` խաղաղություն աղերսողին
copy image url

Բանակում չծառայածը, ազատամարտին չմասնակցածը չի ուզում հասկանալ, որ աշխարհում հարգում են ուժը, ոչ թե` խաղաղություն աղերսողին

Ներքին Միտք 1 շաբաթ առաջ - 12:12 06-04-2025
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հիմա սահմանին լարվածությունը Նիկոլ Փաշինյանի սողացող կապիտուլյացիայի հետևանքն է

2020 թվականի նոյեմբերի 9֊ի եռակողմ հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը շարունակ Ադրբեջանին զիջումներ է անում, հանձնում ինքնիշխան Հայաստանի սահմանամերձ տարածքները։

Ադրբեջանի հետ բանակցությունների անվան տակ տեղի է ունենում Ադրբեջանի պարտադրած պայմանների կատարում։ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ Ադրբեջանից կստանա խաղաղության համաձայնագիր կոչվող փաստաթուղթ, որը Չեմբեռլենի նման վեր պարզելով` կասի` ձեզ խաղաղություն եմ բերել։

Ոչ մի փաստաթուղթ խաղաղություն չի բերում, եթե չունես կայացած պետություն, ճկուն դիվանագիտություն, հզոր բանակ, դաշնակիցներ։

Իլհամ Ալիևն ասում է, որ չի վստահում հայերին, ուզում է խաղաղություն հաստատել ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ` հայ ժողովրդի հետ։ Իրականում նրա նպատակը Հայաստան պետության, հայկական գործոնի վերացումն է։

Սահմանին ստեղծված լարված վիճակը Նիկոլ Փաշինյանի և իր թիմի սողացող, շարունակական կապիտուլյացիայի հետևանքն է։

Բանակում չծառայածը, ազատամարտին չմասնակցածը չի ուզում հասկանալ, որ աշխարհում հարգում են ուժը, ոչ թե` խաղաղություն աղերսողին»։