Ձեր ծռած երկրում շատ վաղուց ուզում եմ հասկանալ՝ էլ ի՞նչ պետք է լինի, որ սթափվենք. Էռնեստ Ավանեսով

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:01 20-12-2022
Պատկերացնո՞ւմ եք Ստեփանակերտի բժշկական կենտրոնում վերակենդանացման բաժանմունքում գտնվող 4 ամսական երեխայի հարազատների վիճակը, դժվար շատերդ պատկերացնեք։ Այս մասին այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստին հայտարարեց ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը։

Էռնեստ Ավանեսյանը նիստի ընթացքում իր ելույթում ասաց. «Ողջույն, վստահ եմ՝ լավ եք քնել։ Ես երկար ժամանակ է կորցրել եմ իմ քունը, ճիշտն ասած, կորցրել եմ, որովհետև էս ծուռ, ձեր ծռած երկրում, շատ վաղուց ուզում եմ հասկանամ՝ էլ ինչ պետք է լինի, որ սթափվենք: Շատ հարցեր են էս ֆոնին առաջացել, որոնց պատասխանները կուզեմ էստեղ ստանալ, կուզեմ օգնեք ինձ։ Ինչո՞ւ չեք գնում Լաչինի միջանցք ու էնտեղ, օրինակ՝ նկարում, սելֆիներ անում, լենտեր կտրում կամ հայտարարում, որ քաղաքապետի թեկնածուն եք, հա հասկանում եմ՝ էնտեղ վտանգավորա մի քիչ, կլարեն ձեզ էնտեղից, երևի, դա հասկանալի է, բայց, ընդհանուր առմամբ, մնացածը հասկանալի չի։

Պատկերացնո՞ւմ եք Ստեփանակերտի բժշկական կենտրոնում վերակենդանացման բաժանմունքում գտնվող 4 ամսական երեխայի հարազատների վիճակը, դժվար շատերդ պատկերացնեք»։

Մանրամասները՝ տեսանյութում։